Սոցիալական պաշտպանվածության ոլորտում որոշակի միջոցների՝ շուրջ 1.1 միլիարդով ավելացումն ուղղված է ընտանիքների կենսամակարդակի բարձրացման և ընտանեկան նպաստների բարձրացման ծրագրին:Այս մասին այսօր ԱԺ-ում 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա հիշեցրեց, որ օգոստոսին 1000 դրամով ավելացվել է նպաստների չափը, ինչպես նաև զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևների մասով է ավելացում եղել։
Նախարարը նշեց, որ 2017 թվականին երեխա ունեցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանանց աջակցության ծրագիր է լինելու, այդ կանանց տրվելու է մասնագիտացում ունենալու հնարավորություն, կիրականացվի բնակարանների կարիքներ ունեցող առանձին անձանց բնակարանի ապահովման աջակցման առանձին ծրագիր:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ 2015-ի տվյալներով 969 անձ ընդգրկվել է մասնագիտական ուսուցման ծրագրերում, որից 870-ը աշխատանք է գտել:
"Հատկացված բյուջեի ներքո այս քաղաքականությունը շարունակվելու է նաև 2017 թվականին, նման կերպ այս ծրագրերում աշխատաշուկայում անմրցունակ անձինք են ընդգրկվում",-ասաց նա:
Անդրադառնալով գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայմանը` նա ասաց, որ շեշտադրումը սոցիալապես անապահով ընտանիքների մասով է հիմնականում գնում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը