«Պոնչոն» հայտնվել է դատարանում

«Առավոտ» թերթը գրում է. ««Պոնչո» անունով հայտնի, ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել անցյալ տարվա օգոստոսի 24-ի երեկոյան ժամը 20:20-ի սահմաններում, Տիգրան Մեծի շենքերից մեկի բակում տեղի ունեցածի հետ կապված։ Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սիրված հումորիստի գործով երեկ տեղի ունեցավ թվով 7-րդ նիստը։ Ըստ մեղադրական եզրակացության. «Չնչին առիթն օգտագործելով, սեփական անձի գերազանցելիաթյունն ու կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, Վահագն Սիմոնյանը վիճաբանել է նույն շենքի բնակիչ, գործով տուժող Ռուբեն Գալստյանի հետ։ Այդ ընթացքում Վ. Սիմոնյանն ուղղակի դիտավորությամբ, հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ. Գալստյանի հասցեին եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այն է՝ էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է Ռ.Գալստյանին, գետնից քար վերցնելով հարվածել է նրա գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանի քերծվածքների ձեւով պատճաոել առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»։ Ապա Վ. Սիմոնյանը հեռացել է դեպի Քրիստափորի փողոց եւ կանգնեցնելով տաքսի ավտոմեքենա, նստել ու զանգահարել է ոստիկանություն։ «Քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները, որոնց ներկայությամբ Վ. Սիմոնյանը նորից սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ Ռ.Գալստյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, որից հետո նրանց տեղափոխել են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին»,- ասված էր մեղադրական եզրակացության մեջ։ Երեկ դատարան էին ներկայացել չորս վկաներ՝ երկու ոստիկան, տաքսու վարորդը եւ տուժողի որդին, որոնք դատավորի հարցին, թե կցանկանա՞ն, արդյոք, իրենց վկայության ժամանակ օգտվել փաստաբանի ներկայությունից, հրաժարվեցին։ Ոստիկան Արմեն Սահակյանը հայտնեց, որ ամբաստանյալ դերասանին ճանաչում է դեպքի առնչությամբ։ Օպերատիվ-կառավարման կենտրոնից ստացել  է տեղեկություն, Կարեն Զաքարյանի հետ գնացել են վիճաբանության վայր, որտեղ նկատել են մի քանի մարդու։ Նրանք էլ մատնանշել են մայթեզրին կանգնած տաքսի մեքենան, որտեղ նստած քաղաքացին ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, էլեկտրաշոկը ձեռքին։ Ի դեպ, տուժողի մարմնի վրա վնասվածք չէր տեսել։ Տաքսի մեքենային սկզբում մոտեցել է ինքը, հարցրել, թե ո՞վ է զանգել 1-02։ Վահագն Սիմոնյանն ասել է, թե ինքը չի զանգել, իսկ երբ վերցրել է Վահագնի հեռախոսը, տեսել է, որ զանգը նրա հեռախոսից է եղել։ «Վնասազերծել ենք, բերել բաժին»,–ասաց ոստիկանը։ Պատասխանելով դատախազի հարցերին, վկան հիշեց նաեւ, որ տուժողի հետ նկատել է մի քաղաքացու, որը սպիտակ վերնաշապիկով էր, արնաշաղախ, ասել է, որ Վահագնի ընկերն է, փաստաբան, եւ երբ Վահագնը ընկել է, վնասվածք է ստացել, արյունը Վահագնինն է, փորձել է իրավիճակը հարթեցնել։ Ի դեպ, այս ոստիկանն ասաց, թե տաքսու վարորդին, թե ամբաստանյալին, ընկերոջը, տուժողին տարել են բաժին։ Ոստիկանը հայտնեց, որ ընդհանուր հայհոյանքներ էր տալիս ամբաստանյալը, եւ երբ մեքենայից դուրս է եկել, ու իրենց են մոտեցել նաեւ տուժողն ու մյուս ընկերը, ոստիկանն ասաց, թե անակնկալի եկան, քանի որ նա փորձեց էլեկտրաշոկը միացնել, հարվածել տուժողին։ Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին էլ՝ ամբաստանյալն ասա՞ց, որ իրեն են խփել, ծեծել, պատասխանեց, թե նա միայն հայհոյում էր»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am