ԱԺ Ֆինանսավարկային եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն կարծիք հայտնեց, որ Հայաստանում աշխատողների թիվը շարունակաբար պակասում է, իսկ կենսաթոշակառուներինը` մեծանում: Ըստ պատգամավորի՝ 1 եկամուտ բերողին 7 թիրախ է բաժին ընկնում, և աշխատողը պետք է թե՛ ինքը կերակրվի, թե՛ նրանց կերակրի:
«Արտագաղթում է եկամուտ ապահովող, աշխատող մասը, մնում է այն մասը, որ ձեր դաշտում է: Դրսում Հրանուշն է Հակոբյան, ինքը դառնալու է համայն սփյուռքի նախագահ, դուք էլ ներսում կդառնաք թոշակառուների նախարար ու միակ նախարար: Այս միջոցառումները շատ լավ են, բայց առանց ռադիկալ փոփոխությունների՝ այստեղ պայթյուն է սպասվում»,- ասաց Ա.Մանուկյանը` դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արամ Մանուկյանին: Ըստ նրա` Հայաստանն անցել է դեմոգրաֆիկ խնդիրներ ունեցող երկրների ամենածանր խումբ, որ ունի 1/3 աղքատություն: Նա հարցադրում արեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այս աղետի դեմն առնելու համար: Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնին՝ տեղեկացնելով, որոշակի վերլուծություններ են իրականացվում, ու առաջիկայում կառավարությունն իր ամբողջական մոտեցումները կներկայացնի, իսկ շեշտադրումը սոցիալապես անապահով ընտանիքների մասով է արվելու։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը