«Տևական ժամանակ է, պաշտոնաթող նախարար Սեյրան Օհանյանի՝ մոտ ապագայում ընդդիմադիր հայացքների հարելու շուրջ իրարամերժ տեղեկությունների տարափ է։ Ըստ որոշ լուրերի՝ պաշտպանության նախկին նախարարը նախագահելու է ՀՀ ազգային ժողովում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի ստեղծվելիք «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ, ով նրան ընկերաբար «հիշեցրել» է, որ «չափը չանցնի»։
Գնալով լուրերի հետքերով՝ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ գրեթե նույնաբովանդակ զրույց է կայացել նաև Սեյրան Օհանյանի և գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղի) միջև։ Վերջինս գովեստի խոսքեր է հղել նախկին նախարարի հասցեին և հորդորել է քաղաքականության մեջ չներքաշվել։ «Հրամանատար մարդ ես, էդպիսի բաների մեջ մի ներքաշվի», - մասնավորապես, ասել է Բեգլարյանը։ Սրան ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը շտապել է տեղեկացնել՝ ինքը դեռ կորոշի իր հետագա անելիքները»։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սակայն, Արմեն Գևորգյանը կտրականապես հերքել է լուրերը, որ հանդիպել է Օհանյանին, այդ թվում՝ համոզելու փորձերը Սեյրան Օհանյանին ետ կանգնել։ Այլ հարցերի Գևորգյանը չի պատասխանել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը