«Առավոտ»-ը «առաջին տպարանի» ներկայիս սեփականատեր Գենիկ Կարապետյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է ընդունել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը, որը հետևել էր տպարանի շենքի պայթեցման հետ կապված հանրային դժգոհությանը։ Ընդ որում՝ վարչապետն ասել էր, թե Երևանը ռազմական պոլիգոն չէ, ու բացթողումներ թույլ տված պատասխանատուները խստագույնս պատժվելու են։
«Ճիշտ է արել, որ ասել է պոլիգոն չի», - պատասխանել է Կարապետյանը, բայց ձեռնպահ է մնացել կառավարության ղեկավարին մեկնաբանելուց։
«Վարչապետի որոշումը և ասածները ես չեմ մեկնաբանում, ոչ դրա բարոյական, ոչ էլ այլ իրավունք ունեմ,- ասել է թերթի զրուցակիցը, - վարչապետի հետ հանդիպման ժամանակ էլ ասել ենք, որ եղել է որոշակի թյուրիմացություն, գուցե օրենքի բացն է եղել պատճառը կամ մարդկանց որոշակի անբարեխիղճ աշխատանքի հետևանքը։ Այնպես չի, որ իրազեկում չի եղել. Իրազեկվել են ԱԻՆ-ը, Ճանապարհային ոստիկանությունը, մեկն էլ պետք է տեղյակ պահեր մեր քաղաքապետարանին։ Իսկ ո՞վ պետք է տեղյակ պահեր, հենց դա է բաց մնացել»։
Գենիկ Կարապետյանը նշել է, որ շենքի պայթեցմանն անձամբ ներկա չի եղել, բայց տեղյակ է, որ որևէ մեքենա դուրս գալու խնդիր չի ունեցել. «Մի մեքենա է կանգնած եղել, սակայն արտակարգ իրավիճակների մեքենաները կանգնեցրել են դրա դիմաց, որ հանկարծ բան չպատահի», - ասել է սեփականատերը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը