«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը զբաղեցնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի աշխատասենյակը։
Նախարարությունից հայտարարեցին, որ տիկին Խաչատրյանը գտնվում է արձակուրդում։ Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն է։ «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է խորհրդականի աշխատասենյակը տրվել փոխնախարարին, եթե նա ազատված չէ զբաղեցրած պաշտոնից, բա որ վերադառնա՞։ «Իհարկե, փոխնախարարը կմնա իր ընտրած սենյակում»,– տեղեկացրեց Հայթայանը։
Ստացվում է՝ նախարարությունից նախկին ՊՆ տիկնոջը «քաղաքավարի հեռացրել են»։ Հիշեցնենք, որ Սամվել Մարգարյանն այն էկզոտիկ պաշտոնյան է, որ գործի է գնում հեծանիվով՝ թութակը ուսին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը