«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` պաշտոնաթող նախարար Սեյրան Օհանյանի` մոտ ապագայում ընդդիմադիր հայացքների հարելու շուրջ իրարամերժ տեղեկությունների տարափ է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ, ով նրան ընկերաբար «հիշեցրել է», որ «չափը չանցնի»:
Գնալով լուրերի հետքերով` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Սեյրան Օհանյանը հանդիպել է ոչ միայն Արմեն Գեւորգյանի հետ: Այսպես՝ մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ գրեթե նույնաբովանդակ զրույց կայացել է նաեւ Սեյրան Օհանյանի եւ գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) միջեւ:
Վերջինս գովեստի խոսքեր է հեղել նախկին նախարարի հասցեին եւ հորդորել քաղաքականության մեջ չներքաշվել: «Հրամանատար մարդ ես, էդպիսի բաների մեջ մի՛ ներքաշվի»,- մասնավորապես, ասել է Բեգլարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը