«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով Գրիգոր Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրը և am.am իրավաբանական ընկերության սեփականատերը, առաջիկայում կարող է անդամակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը:
Մենք չկարողացանք իր այդ մտադրությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գրիգոր Մինասյանից, իսկ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ նրա կողմից անդամակցության դիմում չեն ստացել: Որոշ տեղեկությունների համաձայն Գ. Մինասյանի մուտքն այդ կուսակցություն բացել է նրա գործընկեր և ՄԻ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինս Գրիգոր Մինասյանի հետ am.am ընկերության համասեփականատերն է:
Հիշեցնենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն, Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարական է տվել իր վաղեմի ընկերոջ՝ Միքայել Մինասյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում: Եղբոր հետ խորը տարաձայնություններ ունի նաև Գրիգոր Մինասյանը: Մենք փորձեցինք նաև Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն ստանալ Գրիգոր Մինասյանի՝ «Համախմբմանն» անդամակցելու վերաբերյալ, բայց նա էլ հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը