Վրաստանի խորհրդարանում կաշխատի ազգությամբ երեք հայ պատգամավոր

Վրաստանում ավարտվեց Իններորդ համագումարի Խորհրդարանի ձևավորման գոծընթացը։ Վրաստանի Իններորդ Համագումարի Խորհրդարանում կաշխատեն ազգությամբ հայ երեք պատգամավոր (Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը, Սամել Մանուկյանը) և 4 ադրբեջանցի։ Չորս ադրբեջանցի պատգամավորներից մեկը՝ հայերի հանդեպ իր մոլի ատելությամբ հայտնի պատգամավոր Ազեր Սուլեյմանովն է։ Այս մասին գրում է armenian-community.ge կայքը: Ինչ վերաբերում է կուսակցությունների միջև խորհրդարանական մանդատների բաշխման հարցին, ապա չնայած նրան, որ քվերակության երկրորդ փուլի արդյունքների հաշվարկման պաշտոնական գործընթացը դեռևս շարունակվում է, արդեն հայտնի է պատգամավորների ճշգրիտ ցուցակը, որոնք աշխատելու են երկրի Խորհրդարանում 2016-2020թթ-ին։ «Հայրենասերների Միություն» կուսակցությունը ստացել է 6 մանդատ 150 տեղանի Խորհրդարանում, «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցությունը՝ 27 մանդատ, մեկական պատգամավորական մանդատ են ստացել «Արդյունաբերողներ» կուսակցության ներկայացուցիչը և անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։ «Վրացական երազանք» կուսակցությունը Խորհրդարանում ստացել է սահմանադրական մեծամասնությունը՝ 115 մանդատ։ Սահմանադրական մեծամասնությունը ոչ միայն Կառավարության կազմը ինքնուրույն ձևավորելու իրավունք է, այլև առանց որևէ մեկի աջակցության, միակողմանիորեն ցանկացած օրինագիծ ընդունելու, այդ թվում նաև Սահմանադրական տեքստում փոփոխություններ մտցելու իրավունք է։ «Վրացական երազանքը» կօգտվի արդյոք այդ առավելությունից ի շահ երկրի, թե ոչ, ժամանակի հարց է։ Այսօրվա դրությամբ միայն մի բան է հայտնի՝ երկրի Խորհրդարանում Սահմանադրական մեծամասնությունը ստանալով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը նաև ստանձնել է ողջ պատասխանատվությունը բոլոր այն գործընթացների, որոնք տեղի կունենան երկրում հետագա 4 տարիների ընթացքում։ «Ուզում եմ հիշեցնել Վրաստանի հասարակությանը, որ քաղաքական գործունեությունն ընտրություններով չի ավարտվում, այլ սկսվում է։ Համապատասխանաբար, ուզում եմ ակտիվորեն կոչ անել ձեզ ներքաշվե՛ք քննարկումների մեջ, իշխանությունների գործունեության վերահսկողության մեջ, մասնակցե՛ք քաղաքական երկխոսությանը», -շնորհավորելով երկրի բնակչությանը Խորհրդարանական ընտրությունների ավարտի կապակցությամբ՝ հայտարարել է Վրաստանի նախագահը։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am