Թուրքական բանակը զինտեխնիկա է կուտակում Շըրնաքի սահմանին
Թուրքական 28-րդ մեխանիզացված հետեւակային բրիգադի զորամիավորումները եւ տեխնիկան սկսել են Անկարայից շարժվել դեպի Շըրնաք գավառի Սիլոպի շրջան: Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը: Շըրնաք տեղափոխվող զինտեխնիկայի մեջ կան տանկեր, հակատանկային տեխնիկա, անվային զինվորական տրանսպորտային միջոցներ, եւ այլն: Վերջին շրջանում Շըրնաքում Թուրքական զինված ուժերի եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ անընդհատ արյունալի մարտեր են տեղի ունենում: Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր: Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացնում PKK-ի մարտիկների դեմ:
