Նավթի համաշխարհային գներն աճում են
Bloomberg-ը գրում է,որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտի ֆոնին նավթի համաշխարհային գներն արդեն 2 օր շարունակ աճ են գրանցում, Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները հունվարի 3-ի երեկոյան կտրուկ աճ են գրանցել՝ հասնելով 38.50 դոլարի մեկ բարելի դիմաց: Դրան հաջորդեց գների փոքր անկում մինչեւ 37.89 դոլար:Սակայն հետո ֆյուչերսները վերսկսեցին աճը եւ հատեցին 38 դոլարի շեմը: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը 3.5 տոկոսով թանկացել է եւ կազմել 38.38 դոլար մեկ բարելի դիմաց: Ճշգրտումներից հետո նավթի գինը նորից սկսել բարձրանալ, փոխանցում է ՌԲԿ-ն:
