Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլի) եղբոր` Արարատ Խանդոյանի դատական նիստը:Նրա շահերը այսուհետ կներկայացնի Արա Ղարագյոզյանը: Պաշտպանն էլ գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ խնդրեց: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունը եւ նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 22-ը:
Հաջորդ նիստին պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու փոխելու 2 պաշտպանյալների խափանման միջոցը:
Նշենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է զանգվածային անկարգության մասնակցելու մեջ, իսկ մեղադրանքի հիմքում դրված են ոստիկանության ցուցմունքները և տեսանյութ:
Նիստից հետո քաշքշուկ տեղի ունեցավ, ներկաները հանդես եկան «Ազատություն» եւ «Արարատ» վանկարկումներով: Նրանցից մի կին գործով տուժող ոստիկաններին ասաց. «Չե՞ք ամաչում, ձեր մուրազը, ձեր փորը մնա, գետինը մտնեք: Էդ տղան գնացել ա ձեզ համար դառել ա հաշմանդամ, կռվել ա: Թու ձեր երեսին»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը