«Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները». ՌԴ նախագահ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական 7-րդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին նամակում հայտարարել է, որ Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները, հայտնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ այս հանդիպումը կանցնի կառուցողական երկխոսության մթնոլորտում, օրակարգում տեղ կգտնեն տնտեսական և ֆինանսական փոխգործակցությունն ընդլայնելու հարցեր», - ասված է նամակում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Ադրբեջանը այսօր նոր համաձայնագրեր են ստորագրել:
Ինչպես հաղորդվում է՝ համագործակցությունը վերաբերվում է հումանիտար և տնտեսական ոլորտներին: Այս մասին հաղորդել էր Trend-ը:
