Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում նշեց, որ Սարի թաղի բռնությունների դեպքով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես վարույթն իրականացնող քննիչի թույլտվությամբ: Նա տեղեկացրեց, որ Սարի թաղի դեպքերի հետ կապված մեղադրական եզրակացությամբ` յոթ անձի վերաբերյալ գործեր են անջատվել և ուղարկվել դատարան, դրանցից չորսով կամ հինգով կալանավորված անձինք կան, և նախաքննությունը շարունակվում է:
Հարցին, թե տպավորություն է, որ իրավապահ համակարգը միայն «մանր ձկներին» է բռնում, խոշոր մեղավորներն այդպես էլ անպատիժ են մնում, ասաց. «Ձեր դիտարկմանը համաձայն չեմ, եթե հետևել եք, բազմաթիվ քրեական գործեր են քննվել, որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք են ենթարկվել պատասխանատվության»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը