Երբ Լևոն Արոնյանն իր հայրենի Հայաստանում քայլում է փողոցով, նրան դիմավորում են ցնծացող բազմությունները, ռեստորանները պնդում են, որ նա չվճարի, ծնողներն իրենց երեխաներին անվանակոչում են նրա պատվին: Այս մասին իր «Ինչպես շախմատի Դևիդ Բեքհեմը դարձավ ազգային հերոս» վերնագրով հոդվածով գրում է CNN-ի թղթակից Շինա ՄքՔենզին:Արոնյանը դերասան, ակտիվիստ կամ էլ տիեզերագնաց չէ: Նա շախմատիստ է՝ 4-րդ լավագույնն աշխարհում: Իր փոքր, նախկին խորհրդային, շախմատով տարված երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է:Ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում Հայաստանն առաջինն է մեկ շնչին բաժին ընկնող գրոսմաստերների թվով: Նախկին 5 օլիմպիադաներից 3-ը հաղթել է Հայաստանը, որի առաջատարն է ոչ ավել, ոչ պակաս կուռք Արոնյանը: Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանում շախմատի ժողովրդականությանը, դպրոցներում այն պարտադիր առարկա դարձնելու գործընթացին: CNN-ը նշում է, որ Հայաստանում շախմատի նկատմամբ սերը մեծամասամբ կապված է 1960-ականների աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան հետ:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը