Մարզադաշտի վրա ինքնաթիռով «Մոուրինյո, հեռացի՛ր» պաստառ կկախեն
Եվրոսպորտը տեղեկացնում է,որ Մանչեսթեր Յունայթեդի ֆաները ցանկանում են կրկնել հնարքը, որը 3 տարի առաջ արել են Դևիդ Մոյեսի դեմ :Նրանք գումար են հավաքում Օլդ Թրաֆորդ մարզադաշտի վրա ինքնաթիռով «Մոուրինյո, հեռացի՛ր» պաստառը կախելու համար: Յունայթեդի աջակիցները կարծում են, որ Մոուրինյոյին պետք է հիմա հեռացնել, քանի դեռ առաջատար քառյակ մտնելու հնարավորություն կա:Անգլիայի առաջնությունում Մանչեսթեր Յունայթեդը 15 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:
