Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մարզական նորակառույց համալիրի բացմանը: Այդ միջոցառմանը լրագրողներին բնականաբար չի տրվել Սարգսյանին հարցեր ուղղելու հնարավորություն, իսկ ահա Գագիկ Ծառուկյանը պատասխանել է մի քանի հարցերի, այդ թվում՝ կրկին խոսելու իր քաղաքականություն վերադարձի մասին՝ ասելով, որ պետք է խնդրեն, որպեսզի ինքը մտնի նման ծանրության տակ: Գագիկ Ծառուկյանը քիչ է համարում այն միջոցառումը, որ ԲՀԿ-ն կազմակերպել էր նրա տան դիմաց: ԲՀԿ նախկին նախագահի պատասխանում սակայն ուշագրավ երանգներ կարելի է նկատել: Ծառուկյանը խոսում է ծանրության տակ մտնելու մասին, թեեւ նրա պարագայում կարծեք թե քաղաքականությունն այնքան էլ ծանրություն չէ: Անկախ նրա հանդեպ այս կամ այն հանրային շերտի վերաբերմունքից, անկախ նրա ընդհանրապես քաղաքական որակներից, հստակ է մի բան, որ Ծառուկյանը ունի մեծ ժողովրդականություն եւ այս պայմաններում ասել, որ մտնելով քաղաքականություն նա ծանրության տակ է մտնում, երեւի թե այնքան էլ իրականություն չի լինի: Սակայն, մյուս կողմից, Գագիկ Ծառուկյանը իր քաղաքականության մեջ եղած տարիներին ըստ էության ապահովել է ՀՀԿ-ի թիկունքը, այսինքն՝ նա իսկապես ծանր գործ է արել՝ իր վրա վերցնելով հասարակությունից ՀՀԿ-ի, այսպես ասած, անվտանգությունը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը