«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Բյուջեն ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վերջինիս խոսքից կարելի է հասկանալ, որ հաջորդ տարի կառավարությունը կաշկանդված է լինելու մեծ ծախսեր կատարելու առումով, քանի որ ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքով բյուջեի ծախսերի ու եկամուտների տարբերությունը` դեֆիցիտը պետք է փոքր լինի: Խնդիրն այն է, որ եթե պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա դեֆիցիտը պետք է պակաս լինի ՀՆԱ-ի 3 տոկոսից:
Այս տարի պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ այս տարի բյուջեի դեֆիցիտը կհասնի ՀՆԱ-ի 6 տոկոսին: Ստեղծված իրավիճակում կառավարությունը ոչ միայն պետք է կրճատի ծախսերը, այլ նաեւ ավելացնի եկամուտները: Դատելով մեր տնտեսության փաստացի վիճակից, սա գրեթե անլուծելի խնդիր է լինելու, եթե կառավարությունը չգնա արմատական բարեփոխումների եւ զգալիորեն չկրճատի ստվերային տնտեսությունը: Իսկ նման նպատակադրում, ի հեճուկս պաշտոնական հայտարարությունների, առայժմ չի երեւում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը