«Լուսավոր Հայաստան»-ը «Զվարթնոց»-ի հարցով դիմել է կառավարությանը

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հնարավոր ապամոնտաժման կապակցությամբ Ընգծելով, որ

  • «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը հանրության կողմից ճանաչված է որպես յուրօրինակ խորհրդանիշ և պատմական, մշակութային արժեք,
  • բազմաթիվ տեղական և միջազգային հեղինակավոր ճարտարապետական կազմակերպություններ կոչ են արել ՀՀ կառավարությանը` պահպանել և վերականգնել «Զվարթնոցի» շենքը՝ որպես ճարտարապետական յուրատեսակ նմուշ:
  • 2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը և այդ շինության պահպանման խնդրանքով դիմել էր ՀՀ կառավարությանը։
Հաշվի առնելով, որ
  • «Զվարթնոց» օդանավակայանի շենքն ունի ոչ միայն պատմա-մշակութային, այլև կարող է ունենալ խոշոր տնտեսական նշանակություն, քանի որ շենքի տարածքում արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների, ներդրումների և գործարարության խրախուսման այլ միջոցառումների կիրառման միջոցով հնարավոր է ստեղծել ազատ տնտեսական, որակյալ ժամանցի գոտիներ, տնտեսապես գործունեության համար բարենպաստ մթնոլորտ,
  • տարածաշրջանային զարգացումների ներկա համատեքստում մեծ է արտերկրից փախստականների և ապաստան հայցողների, պարենի, այլ օժանդակության արագ ընդունման և տեղակայման գործում Զվարթոց օդանավակայանի հին շենքի ունեցած պոտենցիալը,
  • կան հիմնավոր կասկածներ, որ շահագրգիռ որոշ կողմեր փորձում են ոչնչացնել վերոնշյալի համար անհրաժեշտ շենքային պայմանները, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման թույլտվությունը տրված է առանց համապատասխան իրավական հիմքի և պատշաճ փաստաթղթավորման, որ մասնաշենքի ապամոնտաժման մասին Երևանի ավագանին ու նրա անդամները պատշաճ կերպով ծանուցված չեն եղել,
  • «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող մյուս օբյեկտների (ԱԷԿ, ՀԷԿ-եր, Արփա-Սևան թունել) հետ միասին, կառուցվել է անվտանգության կանոնների առանձնակի, խիստ պահպանմամբ և ի վիճակի է դիմանալ 9 բալանոց երկրաշարժի, իսկ առկա մաշվածությունը կարելի է վերականգնել հարաբերականորեն փոքր ծախսերով:
Փաստելով Երևան քաղաքի «Երիտասարդական պալատի» ապամոնտաժման տխրահռչակ փորձի մասին, երբ ինչ որ խմբակային շահերից ելնելով նշյալ շենքը խնամքով քանդվեց ու յուրացվեց, բայց նույն տեղում մինչ այսօր որևէ նոր նախագիծ չի իրականացվել՝ Լուսավոր Հայաստան Կուսակցության Երևան քաղաքի խորհուրդը դիմում է. ՀՀ Կառավարությանը, ՀՀ մշակույթի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, ՀՀ իրավապահ մարմիններին և բոլոր այլ իրավասու մարմիններին՝
  1. Թույլ չտալ «Զվարթնոց» օդանավակայանի բարձրահարկ շենքի ապամոնտաժման որևէ գործողության իրականացում:
  2. Ուսումնասիրել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրի կառավարման, քանդման և վերակառուցման հետ կապված բոլոր հարաբերությունները՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի և գործունեության հայտնաբերման ու կանխարգելման համար:
  3. Օրենքով սահմանված կարգով և ժամանակամիջոցում տեղեկացնել դիմումատուին՝ իրականացված գործողությունների, դրանց արդյունքների և հետևանքների մասին:
    Լուսավոր Հայաստան կուսակցության Երևան քաղաքի խորհուրդ

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am