Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ խցանվել են և չեն կարողանում տեղաշարժվել։ Գրեթե 200-ից ավելի ավտոմեքենաները խցանման միջից դուրս են բերում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ինչպես նաև Աբովյանի և Չարենցավանի ճանշինականները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե Աբովյանի և Չարենցավանի ճանշինները վաղ առավոտվանից օպերատիվորեն աշխատանքներ են տանում ճանապարհային ոստիկանների հետ ճանապարհները ձնից մաքրելու ուղղությամբ, ապա Հրազդանի ճանշինականները «ուղտի ականջում քնած են». ոչ մի գործողություններ չեն կատարել ճանապարհները մաքրելու ուղղությամբ, և նշված հատվածում հայտնված վարորդներն ասում էին, որ այդ հատվածը լրիվ «Սոդոմ-գոմոր» է հիշեցնում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տրանսպորտային միջոցների մեծ մասն ամառային անվադողերով են, մինչդեռ Կապի նախարարությունը, Ճանապարհային ոստիկանությունը ու «Հիդրոմետ» ծառայությունը քանի օր է, հորդորում են վարորդներին, որպեսզի անվադողերը փոխեն ձմեռայինի, սակայն, ինչպես միշտ, լինում է այն, ինչ լինում է։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը