Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված է 179 արագաչափ սարք, որոնցից 91-ը Երևանում է տեղադրված՝ 123 խաչմերուկում: ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: «Այս գործընթացն ունի շարունակական բնույթ, հաջորդ տարի էլ 12 սարք կտեղադրվի»,- ասաց Եղիազարյանը:
Ըստ փոխոստիկանապետի` կավելացվեն նաև վարորդների սթափության զննության միջոցները`ալկոմետրերը: Իսկ 2017 թ-ին նախատեսվում է ներդնել նաև շրջիկ տեսանկարահանող սարքերի ծրագիրը, որի պիլոտային փուլը, Եղիազարյանի փոխանցմամբ, արդեն իրականացվել է:
Փոխոստիկանապետն ասաց, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ կնքված պայմանագրերը գործում են մինչև 2036թ.-ը: «Արագաչափերի քանակական աճը հանգեցրեց նրան, որ մենք ունեցանք բավականին լուրջ առաջընթաց՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի առումով»,- ասաց նա: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե որքա՞ն գումար է մուտք եղել արագաչափերի շնորհիվ, և որքա՞ն է ավտոտեսուչների միջին աշխատավարձը, արդյոք ամենատուժած և չպաշտպանված խա՞վն է, հնչեց պատասխան, որ 2015 թվականին մուտքագրվել է 8 մլրդ 788 մլն դրամ, որն այս տարի 1 մլրդ-ով պակաս կլինի, իսկ ՃՈ աշխատակիցների միջին աշխատավարձը 401 հազար դրամ է:
Եղիազարյանի պատասխանին արձագանքեց Խաչատուր Քոքոբելյանը՝ «Ուրեմն էնքան էլ վատ չի»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը