Ազատ են արձակվել Նարդարանի բախումների ժամանակ ձերբակալվածներից 57-ը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել 57 մարդու: Նախորդ տարվա նոյեմբերին ու դեկտեմբերին Նարդարան ավանում իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումներից հետո կալանքի տակ դեռ գտնվում է 14 մարդ։ Ակնկալվում է, որ նրանք ազատության մեջ կհայտնվեն հունվարի 15-ից ոչ ուշ։ Նրանց բոլորին էլ ձերբակալել են փողոցային անկարգությունների ժամանակ, որոնք հաջորդել էին նախորդ տարվա նոյեմբերի վերջին Նարդարանում «Մուսուլմանական միասնության» առաջնորդ Թալեհ Բագիրզադեի ու ևս 13 մարդու ձերբակալությունից հետո։
