Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը տեղեկացրեց, որ այս պահին գրիպի հարուցիչ Հայաստանում չկա:Նրա խոսքով՝ այս պահին մեզ մոտ տարածված է այլ վիրուս, որը սուր շնչառական հիվանդություն է, շատ նման է գրիպին: Ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմություն, հազ, քթից արտադրություն:
«Բայց ես հանգիստ եմ, քանի որ մտահոգիչ վիճակագրություն չկա: Բացի այդ, այսօրվանից դպրոցներում արձակուրդ է, որը, կարծում եմ, ամենալավ կանխարգելիչ միջոցն է»,-նշեց նա:
Ասոյանը հավելեց, որ այս շրջանում Հանրապետությունում տարածված են նաև ջրծաղիկն ու քութեշը, բայց դրանք նույնպես անհանգստացնող չեն:
Մասնագետը խորհուրդ տվեց հիվանդության ժամանակ տնից դուրս չգալ, իսկ ծայրահեղ դեպքում դիմակ կրել. «Վիրուսը 120 սմ հեռավորությունից կարող է անցնել, ուստի դիմակ կրելը շատ կարևոր է, բայց այն պետք է փոխել 8 ժամը մեկ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը