Իրաքի զինվորականներն առաջին անգամ մտել են Մոսուլ
Իրաքի զինվորականներն առաջին անգամ մտել են Մոսուլ՝ Կարամա շրջան, հաղորդում է Reuters-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի ուժերը, այդ թվում էլիտար հակաահաբեկչական ստորաբաժանումները, շարունակել են հարձակումը Մոսուլի շրջանի աևելյան ճակատում, որը գտնվում է ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողության ներքո։
Մոսուլ քաղաքի ազատագրման գործընթացը սկսվել է հոկտեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, քուրդ աշխարհազորայինների կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։
