«Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi Wellness Center սպորտային համալիրի բացմանը Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ինքը քաղաքականություն մտել է, որպեսզի կարողանա օգտակար լինել, այլ ոչ թե քաղաքականության հաշվին ապրել. «Որ էջը փակել եմ, ամեն օր իմ ազգի, ժողովրդի կողքին եմ եղել բոլոր բնագավառներում, արել եմ , անում եմ, անելու եմ: Քաղաքականությամբ ես չեմ ապրում, այլ ես ուզում եմ՝ լավ լինի իմ ժողովրդի համար, իմ երեխաների համար, մեր ապագայի համար: Ասել եմ՝ անհրաժեշտություն լինի, դրա կարիքը լինի ուրեմն կմտնեմ, այնպես որ ես դրանով չեմ ապրում, ուզում եմ, որ լավ լինի, ես իմ գործը կատարում եմ՝ իմ երկրի, ժողովրդի համար: Անհրաժեշտությունը եթե եղավ, եթե ես դա զգացի քաղաքական գործիչներից, զգացի դրա կարիքը իմ ժողովրդից, եթե պահանջարկը կա, ուրեմն ես էդ քայլը… եթե չէ, ես իմ համար աշխատում եմ, ապրում եմ, փայաբաժին եմ անում իմ երկրին, իմ ժողովրդին և ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում եմ պիտանի լինել: Ծառուկյանը կայացած մարդ ա, ունևոր մարդ ա, հարգարժան մարդ ա աշխարհում, քաղաքականությամբ չի ապրում, կարա ծանրության մեջ մտնի՝ օգնելու, աջակցելու: Կարամ առանց քաղաքականություն էլ անեմ, բայց պետք է խնդրեն, որ Ծառուկյանը այդ ծանրության տակ մտնի, ես չեմ եկել փող աշխատելու»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը