Օդում կախված դաշնամուրը Կապանի արվեստի մանկական դպրոցինն է: Մնացած 5 ռոյալների պես սա ևս շուտով պահեստում կհայտնվի: Լարերը չեն հնչի, մինչև նոր շենքը վերջնական տեսքի բերվի: Տնօրեն Մարինե Նահապետյանի հեռախոսում կառուցվելիք շենքի նախագծի լուսանկարն է:
Կապանի արվեստի մանկական դպրոցի հիմնանորոգման շուրջ քննարկումները սկսվեցին այս տարվա փետրվարին : Տարածքային զարգացման հիմնադրամի համայնքային իրազեկման և խթանման մասնագետ Վահե Ոսկանյանը այցելել էր Կապան :Տեղում խոսվել էր հետագա անելիքների մասին : «Խորհրդային տարիներին առաջինը կառուցված մանկական արվեստի դպրոցի շենքը բոլորովին նոր տեսք կստանա. նոր տանիք, պատերի ձևափոխում, սանհանգույցներ, ջեռուցման համակարգ : Նախնական մոտ 80մլն դրամ ներդրում կպահանջվի»,-ընդգծվել էր հանդիպման ընթացքում : Տնօրենի առաջարկությունները ևս տեղ են գտել նախագծում :
«Հիմա արդեն, երբ շենքի գույքը ամբողջությամբ տեղափոխվում է պահեստային մեկ այլ վայր, ակնհայտ է դառնում ՝ պայմանները վատից էլ վատ էին , դիմանալ ու շարունակել արվեստից խոսել երեխաների հետ , անհնար էր»,-ասում են կրթօջախում : Խոնավություն, ծխից ու մրից սևացած պատեր, փտած հատակ, կրծողներ:
Այս ամենը արդեն անցյալում է, իսկ գալիքի մասին արվեստի կրթօջախում ժպիտով ու ոգևորությամբ են խոսում : Պատերը և հիմքերը կամրացվեն, նախագծում էլ փոփոխություններ կարվեն : Կտեղադրվեն ջեռուցման 2 կաթսաներ : Առաջին հարկում խմբակային , իսկ երկրորդում ՝ անհատական պարապմունքներ կանցկացվեն :
Կկառուցվեն տղաների և աղջիկների հանդերձարաններ, լոգարան ՝ պարի խմբակ հաճախողների համար :Իսկ մինչ շենքի վերակառուցման ավարտը, պարապմուքները չեն դադարի:
Արվեստի մանկական դպրոցի շենքի վերակառուցման աշխատանքները կիրականացնի «Կապանի Նորոգշին» ընկերությունը : Շենքի գույքը տեղափոխելուց հետո կսկսվեն քանդման աշխատանքները :
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը