«Օրենքով գողերն» ակտիվորեն անցել են «քրեական գեներալ» Ռովշան Ջանիևի ժառանգությունը կիսելուն, որին հավակնում են «օրենքով գողեր» Հուսեյն Ահմադովը (Կույր Հուսեյն) և հեղինակություններ, ովքեր մոտ են Մերաբ Ջանգվելաձեին: Այս մասին գրում է Mzk1.ru-ն:
Ինչպես հայտնել է իրավապահ մարմնի աղբյուրը, Մոսկվայում Ջանիևի դիրքերը վերջին տարիներին խիստ թուլացել էին, այնտեղ նա այնքան էլ շատ բաժնեմասեր չուներ: Դրանցից ամենամեծը կանաչիի, մրգի և բանջարեղենի վաճառքով զբաղվող շուկան է:
Այս օբյեկտը Ռովշանինն էր իր ավագ ընկեր Մերաբ Ջանգվելաձեի հետ միասին, այն կառավարում էր վերջինիս եղբայր Լևոնը: Ջանիևի մահից հետո այն անցել է Ջանգվելաձե եղբայրների վերահսկողության տակ: Ինչ վերաբերում է մանր առևտրային կետերին, ապա իրենց շեֆից զրկվածներն արագ լքել են այն, և այն կիսվել է տարբեր էթնիկ խմբավորումների ներկայացուցիչների միջև:
Շատ ավելի մեծ և լուրջ բաժնեմասեր ուներ «օրենքով գողը» Թուրքիայում, որտեղ էլ ապրում էր վերջին տարիներին: Դրանք մեծ թվով ընկերություններ են, որոնք աշխատում էին Ռովշանի հովանավորության տակ, հյուրանոցներ, թմրամիջոցի վաճառքի աղբյուրներ և այլն: Վերջին շրջանում նրա շրջապատում էին մի կողմից «օրենքով գող» Հուսեյն Ահմադովը, մյուս կողմից՝ Մերաբ Սուխումսկիի թիմից հեղինակություններ, այդ թվում՝ Դատո Չուրաձեն և Ռոինա Ուգլավուն:
Կույր Հուսեյնը ընկերոջ մահից հետո հայտնել է նրա ժառանգության մեծամասնությանը տնօրինելու մասին, և դա զարմանալի չէ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը