Դիարբեքիրի քաղաքապետերը կալանավորվել են
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է,որ Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն, ովքեր հոկտեմբերի 25ին ձերբակալվել էին Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում, կալանավորվել են: Դատարանի կողմից կալանավորման վճռում ասվում է, որ Քըշանաքը և Անլըն մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ»: Դիարբեքիրի քաղաքապետերի ձերբակալության հարցի առնչությամբ իրենց մտահոգությունն են ահտյնել Միացյալ Նահանգները, Եվրամիությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը:
