Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Վանաձորում ընթացող Հայաստանի առաջնության առաջին մրցումային օրվանից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, նշելով, որ դժգոհ է մասնակից ըմբիշների քանակից:
Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ ներուժ է տեսնում երիտասարդներով համալրված 59 կգ քաշային կարգում, իսկ 98 կգ քաշային կարգի ըմբիշների քանակը եւ որակը՝ բավարար չեն:
«Վերջնական ամփոփում չեմ կարող կատարել, քանի որ կա նաեւ մյուս չորս քաշային կարգերի պայքարը: 59 կգ քաշային կարգում հիմնականում երիտասարդներ են, իրենց թերություններով հանդերձ, բայց տեսնում եմ ներուժ, կարծում եմ, որ լավ աշխատանքի դեպքում ամեն ինչ լավ կստացվի: 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանին ես էի ազատել մրցումներից, այսօր առաջին երկու տեղերը գրաված ըմբիշները նույնպես խոստումնալից ըմբիշներ են, ինչը կարող եմ ասել նաեւ 80 կգ քաշային կարգի համար:
Դժգոհ եմ մասնակիցների քանակից, դա նշանակում է, որ մեր հանրապետության մարզիչները լավ չեն աշխատում, որովհետեւ, ինչպես կարող է ունենանք հունահռոմեական ոճի ըմբշամարտի 160 մարզիչ եւ Հայաստանի առաջնությանը մասնակցեն մոտ 70 ըմբիշներ: Եթե ամեն մարզիչ մի մասնակից ունենա, արդեն պետք է 160 մասնակից ունենայինք առաջնությունում: Սա լուրջ բացթողում է: Այս մասին պետք է լուրջ մտածել, ֆեդերացիայով եւ նախարարությունով, իրոք, այս հարցին պետք է շատ լուրջ մոտեցում», - նշել է Լեւոն Ջուլֆալակյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը