«Հրապարակ»-ում կարդում ենք․
Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը հիմնովին զբաղվում է «կարմիր գծերի», արագաչափերի խնդիրներով։ Մանավանդ՝ Ազգային ժողովում բազմիցս բարձրացվեց այն հարցը, թե ինչու պետք է տրանսպորտային խախտումներից գանձվող միջոցների առյուծի բաժինը գնա մասնավոր ընկերությանը եւ ոչ թե մտնի մեր սուղ պետական բյուջեն։ Բայց խախտումներն արձանագրող եւ տուգանքները գանձող ընկերությունների հետ կնքվել են երկարաժամկետ պայմանագրեր։ Այժմ կառավարությունում մտմտում են, թե ինչպես խզել կամ փոփոխել, ասենք, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ մինչեւ 2037 թվականը կնքված ոչ շահավետ պայմանագիրը, որի դեմ ժամանակին շատ պայքարեց քաղհասարակությունը, սակայն որեւէ արդյունքի չհասավ։ Հասարակության տարբեր խավերում կարծում են, որ այդ պայմանագրերի փոփոխությունը որքան էլ դժվար ու խնդրահարույց է, սակայն պետք է անպայման իրականացնել։ Դա շատ լավ կընդունվի հասարակության կողմից եւ կնպաստի վարչապետի ռեյտինգի էլ ավելի աճին, նրա նկատմամբ վստահությունը կմեծանա, եւ մարդիկ կհամոզվեն, որ նոր կառավարությունը ոչ միայն խոսում է, այլ նաեւ գործում։ «Ի՞նչ է նշանակում՝ մարդը պետական խախտում է անում, եւ այդ գումարի միայն 30 տոկոսն է մտնում պետական բյուջե, մնացածը տնօրինում է արագաչափերը տեղադրած ընկերությունը: Ո՞վ է նման բան տեսել, աբսուրդների աբսուրդն է, նույնն է, որ հարկայինը մեկի նկատմամբ տուգանք գրի, եւ էդ տուգանքի մի մասը տան հարկայինի ծրագիրն ապահոված ընկերությանը: Ո՞նց կարող է մասնավոր ֆիրման փայ մտնել պետական խախտման մեջ։ Ապահովե՞լ է արագաչափերով, գումարը ետ տվեք՝ մաս-մաս կամ ամբողջական, ու ավարտեք, ոչ թե ամեն խախտումից փող տվեք»,-ասում է իշխանության մեջ գտնվող եւ թեմային ծանոթ մի անձնավորություն։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը