Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով դատավճռի դեմ բողոքների քննությունը նշանակված է նոյեմբերի 10-ին` ժամը 12.00-ին:
Ինչպես հայտնում է «Փաստինֆո» –ն՝ ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, գործով նախագահող դատավորը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն է, դատավորներն են՝ նույն դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանն ու Սերգեյ Չիչոյանը:
Հիշեցնենք, որ դատավճռի դեմ ՀՀ վերաքննիչ դատարան երեք բողոք է ներկայացվել՝ մեկը պաշտպանական, երկուսը՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից:
Մասնավորապես, Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդում է բեկանել և փոփոխել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովի վերաբերյալ 23.08.2016թ. դատավճիռը, որով վերջինս մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (ավազակությամբ զուգորդված՝ առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանություն), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը