Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքից դեպի Սանահին Սարահարթ թաղամաս տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Արթուր Լալայանի վարած BMW մակնիշի 64 LՍ 900 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Մաթոսյանի վարած BMW մակնիշի 99 MD 499 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդ Դ. Մաթոյսյանը և վարորդ Լալայանն ու վերջինիս ուղևորներ՝ Արմեն Անթանեսյանը, և Գայանե Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից Գ. Ասլանյանին, ով հղի է՝ անմիջապես տեղափոխել են Երևան՝ Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից տեղեկացրել են, որ Գ. Ասլայնաին և պտղին վտանգ չի սպառնում: Դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Անթանեսյանը և Գ. Ասլանյանը ամուսիններ են:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը