Hayeli.am-ի տեղեկություններով՝ նոր կառավարությունը բյուջեն լցնելու առումով կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Տևական ժամանակ Ալեքսանյանի հարկային մուծումները ամսեկան կազմել են 120-125 մլն դրամ: ՊԵԿ նախագահի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո Ալեքսանյանի մուծումների նշաձողը բարձրացվել է մինչև 200-250 մլն դրամ:
Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը, ով ինչպես հայտնի է վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անմիջական անդամ է, Սամվել Ալեքսանյանից ամսեկան մինչև 450 մլն դրամ հարկ է պահանջել: Տևական բանակցությունների արդյունքում պատգամավորին հաջողվել է համաձայնության գալ 320-350 մլն դրամի շուրջ՝ պայմանով, որ մյուս խոշոր գործարարները նույնպես սկսելու են շատ վճարել: Ալեքսանյանին տրվել է խոստում, որ բոլորն էլ շատ են վճարելու և խստացումները միայն իր վրա չեն տարածվում:
Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում բավական հաճախ է այցելում կառավարություն:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը