«Սիրիական հարցը ռազմական լուծում չունի». Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սիրիական ճգնաժամի ռազմական լուծման բացակայության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Բոլորը պետք է իմանան, որ սիրիական հարցը ռազմական լուծում չունի: Անհրաժեշտ է լուծում քաղաքական մեթոդներով, և այդ ուղղությամբ Սիրիայում անվտանգության և հանգստության ձևավորմանը ԵՄ մասնակցության ակտիվացումը տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ իր ազդեցությունը կունենա»,- ասել է նա: Ռուհանին նաև ԵՄ-ին կոչ է արել ճնշում գործադրել երկրների վրա, որոնց ղեկավարությունը հովանավորում է ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններին:
