Հալեպում ոտքերը կորցրած աղջկա մայրը դիմել է Օբամային
Գրոհայիների կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով ոտքերը կորցրած սիրիացի աղջնակի մայրը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ահաբեկիչներին չաջակցելու խնդրանքով: Սիդրա Զաաուրը, ով երկու ոտքը կորցրել էր Հալեպում, Ռուսաստանյան մանկական կլինիկական հիվանդանոցում բուժման և վերականգնողական կուրս անցնելուց հետո վերադարձել է հայրենիք: Լուրը հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: «Ես ուրախ եմ, որ տուն վերադարձա: Ես կարող եմ նորից քայլել, խաղալ: Շատ եմ ուզում, որ գրոհայիները հեռանան: Մենք շատ լավ էինք ապրում առանց պատերազմի»,-ասել է 12-ամյա աղջիկը: Սիդրան ծնողների ու քույրերի հետ կրակոցների տակ էր հայտնվել ապրիլի 16-ին: Ռումբերից մեկը պայթել էր աղջկա մոտ, նրա աչքի առաջ մահացել էր ավագ քույրն ու զարմիկը: Աղջիկը կորցրել էր ոտքերը, ստացել էր լուրջ վնասվածքներ ու հոգեբանական խոր տրավմա:
