25 հազար մասնակից՝նախագահի հրաժարականի պահանջով ցույցին
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայում 25-35 հազար մարդ ցույցի է դուրս եկել՝ պահանջելով նախագահ Փաք Կըն Հեի հրաժարականը: տարբեր գնահատականներով: Ցուցարարները վանկարկում են «Փաք Կըն Հե, հեռացի՛ր», «Իմփիչմենթի ժամանակն է»: Ցույցը խաղաղ է անցնում, շատերը երեխաների հետ են եկել: «Մենք հանդես ենք գալիս Փաք Կըն Հեի հրաժարականի օգտին, քանի որ նա խաթարել է ժողովրդի վստահությունը՝ պետական կառավարմանը կողմնակի մարդկանց ներգրավելով»,- ասել է Սեուլի պետական համալսարանի ուսանողներից մեկը: Հավաքի մասնակիցների մեծամասնությունը երիտասարդներ են: Բազմաթիվ ցուցարարների վիրավորել են ոչ այնքան նախագահի կատարած չարաշահումները, որքան այն, որ նա փորձել է հերքել փաստերը՝ ընդունելով միայն այն բանից հետո, երբ անհերքելի ապացույցներ են հրապարակվել:
