Ռուս-վրացական «սառույցը» հալչո՞ւմ է

Մոսկվան պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, սակայն դեռ խոսք չկա դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, այս մասին 2015թ. արդյունքների վերաբերյալ մամլո կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պատրաստ ենք հեռանկարում գնալ վիզային ռեժիմի վերացմանը, սակայն մի փոքր տարօրինակ է, եթե դա քննարկվի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, որոնք մենք չենք խզել»,- ասել է նա։ Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել Վրաստան, սակայն վերջինիս քաղաքացիները չեն կարող անել դա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Դեկտեմբերի 23-ից ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանի քաղաքացիների համար մեղմացրել է վիզա ստանալու գործընթացը։ Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ բաց է իր վրացի գործընկեր Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումների համար, ինչպես նաև չի բացառել հեռանկարում Ռուսաստանի ու Վրաստանի նախագահների միջև շփումները: «Ես, ի դեպ, բաց եմ իմ վրացի գործընկերոջ հետ շփումների համար։ Ես վստահ եմ, որ հնարավոր են նաև այլ շփումներ: Վլադիմիր Պուտինը, երբ նրան հարցրել են այդ մասին, ամենևին էլ չի բացառել այդ հնարավորությունը, եթե ի հայտ գա նման հնարավորություն։ Մենք կողմ ենք Վրաստանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ունենալուն։ Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վրացի ժողովուրդը չպետք է տուժի իր ռուս հարևանների հետ կապերի խզումից, որոնցում շահագրգռված են թե՛ ռուսները, թե՛ վրացիները»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները դուրս են գալիս խոր սառեցումից։ Իսկ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ տվյալ փուլում օրակարգում չէ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը, սակայն դա չի խանգարում երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացմանը։ «Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը օրակարգում չէ։ Եվ ներկա փուլում այն չի լինի օրակարգում, մեր ռուս գործընկերները քաջ գիտեն այդ մասին, որովհետև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անհնար է, քանի դեռ խախտված է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն եթե տվյալ ուղղությամբ կատարվեն լուրջ քայլեր դեպի առաջ, եթե մենք տեսնենք, որ կա շատ կարևոր առաջընթաց, ապա, հավանաբար, ինչ-որ փուլում այդ հարցը կընդգրկվի օրակարգում։ Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի մեղմացմանը կամ չեղյալ հայտարարմանը, ապա դիվանագիտական հարաբերությունները որևէ կերպ չեն խանգարում դրան»։ Պաշտոնական Թբիլիսին արձագանքեց Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարություններին։ «Վրաստանի կառավարությունն ամբողջովին վերահսկում է Պանկիսի կիրճի իրավիճակը, և այնտեղ ահաբեկչական սպառնալիքների որևէ ռիսկ չկա», հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Ռուսաստանի ԱԳ նախարարը նաեւ նշել էր, թե Պանկիսի կիրճում ահաբեկչական սպառնալիքը չի վերացել, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այդ տարածքն օգտագործում է վարժանքների համար։ Վրաստանի վարչապետը նաև ներկայացրել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պաշտոնական Թբիլիսիի պայմանները՝ հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սերգեյ Լավրովը հնարավոր էր համարել Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացումը, բայց ասել էր, թե դա տարօրինակ կլինի, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չկան։ «Այդ հարցը չի կարող օրակարգում լինել, և մեր գործընկերները գիտեն, թե ինչու. քանի դեռ Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, քանի դեռ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ կարևոր քայլեր չեն արվել, այդ հարցը մենք չենք քննարկի», - ասել է Զուրաբ Աբաշիձեն։ Վրաստանի վարչապետի հատուկ բանագնացը նաև ասել է, թե երկու երկրների միջև առկա խնդիրների պատճառը հիմնականում կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանը Աբխազիայի և Ցխինվալիի [Հարավային Օսիա] շրջանները ճանաչել է անկախ պետություններ, ինչը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է և միջազգային օրենքի անտեսում։ Իսկ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին նաև ասել է, թե պաշտոնական Թբիլիսին կքննարկի երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հարցը՝ այդպիսով պատասխանելով Լավրովի հայտարարությանը, թե պատրաստ է հանդիպել իր վրացի պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեին։ «Երկխոսության համար մենք որոշակի խողովակներ ունենք, և այդ հարցը մենք բնականաբար կքննարկենք ու մոտ ապագայում մեկնաբանություններ կլինեն», - հավաստիացրել է Վրաստանի վարչապետը։ Այսպիսով, պաշտոնական Թբիլիսին կքննարկի Վրաստանի ու Ռուսաստանի առաջին դիվանագետների հանդիպման հարցը։ Ըստ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի` երկխոսության համար կան որոշակի խողովակներ, և Թբիլիսին կքննարկի այդ հարցը, և մոտ ժամանակներս կլինեն մեկնաբանություններ։ Սաակաշվիլիի օրոք ռուս-վրացական լարված` գագաթնակետին հասած հարաբերությունները, փաստորեն, Պուտինը կարգավորելու փորձեր է անում: Թերևս դա է պատճառը, որ «Գազպրոմը» Վրաստանի հետ բանակցություններ է վարում: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am