Ինչ է ցանկանում ՆԱՏՕ_ն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` ՆԱՏՕ-ն Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման չի ձգտում և սառը պատերմազի կրկնություն չի ցանկանում: Գրում է Russian.rt.com-ը: Ստոլտենբերգի խոսքով` Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի լրացուցիչ 4 հազար զինվորականներին տեղավորելը պայմանավորված է հակամարտությունը կանխելու, այլ ոչ թե այն հրահրելու հանգամանքով: BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում Ստոլտենբերգը նաև հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանինորպես սպառնալիք չի դիտարկում: Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաև հատնել էր, որ դաշինքը մտադիր է կանխել, այլ ոչ թե Ռուսաստանի հետ հակամարտություններ հրահրել: Ընդ որում` հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Արևելյան Եվրոպայում 4 գումարտակ տեղակայել:
