Իրավիճակն էլ ավելի է խճճվում

Անցած հունվարին Հայաստանն ու աշխարհը ցնցած Գյումրու ոճրագործությունը առաջին օրից դարձավ բոլորի ցավը, ոչ միայն Ավետիսյան գերդաստանի, որի վեց անդամներին ռուս զինվորը ոչնչացրեց մեկ գիշերում: Ու բոլորի կողմից  առաջին իսկ պահից հնչեցին անպատասխան հարցեր՝ ինչպե՞ս կարող էին Ավետիսյանների հարեւաններից ոչ մեկը ավտոմատի կրակահերթի ձայնը չլսեր,  կնշանակեր, որ Պերմյակովն իրականում խլացուցիչով է գործել, ինչը փոխում է դեպքերի  հանգամանքները եւ ոճրագործությունը դարձնում՝ նախապես պլանավորած: Պաշտոնական վարկածով` այդպես չի եղել, որն էլ իր հերթին է նոր հարց առաջ բերում, ինչպե՞ս է եղել, որ ընտանիքի անդամներից որեւէ մեկը չի արթնացել կրակոցի ձայնից, ուստի ընդունելով պաշտոնական վարկածը, կնշանակի, որ Պերմյակովը միայնակ չի գործել եւ բոլորին սպանել են նույն պահին: Այս հարցերը ձգվում են դեռեւս անցած հունվարից, իսկ պատասխաններ այդպես էլ չկան: Փոխարենը անցած տարեվերջին մեկնարկած դատավարությանը անհասկանալի կերպով տուժող կողմի փաստաբանների կողմից առաջ քաշվեց Վալերի Պերմյակովի սատանիստ լինելու հանգամանքը, ինչը էականորեն փոխում է դեպքերի պատճառահետեւանքը, քանի որ սատանիստների մոտ ընդունված նման ծես  կա՝ մարդկանց խմբակային զոհաբերությունը: Բայց հոգեբան Էլդա Գրինը, որն աշխատում է Պերմյակովի հետ, ժխտեց այդ իրողությունը՝ ասելով, որ Պերմյակովը սատանիստ չէ , ավելին,  Պերմյակովն իրեն խոստովանել է, որ եթե <<մենակ էլ արած չլինեի, չէր ասի>>: Պերմյակովի դատավարությունն ընթացքի մեջ է, բայց իրողության վրա լույս սփռելու փոխարեն նոր մութ անկյուններ են հայտնվում Դատարանը լսել է Ավետիսյանների հարազատների ու հարեւանների ցուցմունքները։ Վկայություններ են տվել Ավետիսյանների դուստրերը եւ փեսան: Ավետիսյաների հետ միևնույն բակում բնակվող սպանված Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դստեր ՝ Կարինե Ավետիսյանի նախաքննական եւ քննական ցուցմունքների միջև փաստաբանները հակասություն են նկատել:Կարինե Ավետիսյանի վկայությունը տևել է շուրջ 2 ժամ, որի ընթացքում վկան ի տարբերություն նախաքննական ցուցմունքի,խոստովանել է, որ դեպքի օրը ՝ առավոտյան՝ ժամը 6.20-ի սահմաններում, աղմուկ է լսել, բայց չի պատկերացրել, թե դա կրակոց է:Լսել է նաեւ փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը, բայց մտածել է՝ երեխա է, լացում է ու գնացել է քնելու, ասել է, թե արտառոց ոչինչ չի նկատել, այլապես տուն կմտներ: Առավոտյան աշխատանքի գնալիս դարպասի դուռը բաց է տեսել, բայց կրկին չի կասկածել: Վկան իր նախաքննական ցուցմունքում մինչդեռ նշել է, թե Ավետիսյանների տնից եկող որևէ ձայն չի լսել. «Մտածեցի երկրաշարժ է, գնացի գործի, էնդեղ էլ ասացի ՝ գիշերվա երկրաշարժից խաբար եղաք, ես ի՞նչ իմանայի….»,-ասել  է նա՝ հակասելով նաեւ իր նախաքննական ցուցմունին հավելել, որ տան դուռը մշտապես բաց են պահել: Նա ասել է, որ դեպքի մասին իմացել է քրոջից, որը զանգահարել է իր աշխատանքի վայր ու պատմել եղելությունը: Ներկաների ուշադրությունից դուրս չի մնացել  սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերի ցուցաբերած բացահայտ արհամարհանքը Կարինե Ավետիսյանի հանդեպ: Թերեւս ինչպես կարելի է ապրել միևնույն բակում եւ ոչինչ չլսել, եթե եղել է այնպես ինչպես պաշտոնական վարկածով է ներկայացվում, դրանից բացի ինչ նպատակ է հետանդում ցուցմունք փոխելը: Կարինեն անում է՝ մեղմելու  մարդկային քար անտարբերությունը, որը նա դրսեւորել է, թե՞ այլ շարժառիթներ կան: Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am