«Ոչ մեկը կամ ոչ մեկս նրանից լավը չենք». նախկին դատավոր Պ. Օհանյանը՝ կաշառք վերցրած Ի. Բարսեղյանի մասին. ԳԱԼԱ

Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է տարածել, թե ինչպես է ձերբակալվում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանը: Դատավորը մայրաքաղաքի գետնանցումներից մեկում անհայտ անձից 1000 ԱՄՆ դոլար կաշառք է ստանում: Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն, անդրադառնալով միջադեպին, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե ցավ է ապրել: Հաճելիորեն զարմացել է նաեւ հասարակության սրտացավ վերաբերմունքից: Ավելի շատ սրտացավություն, քան չարախնդություն է նկատել: «Չգիտեմ՝ իր սոցիալական վիճակն է պատճառը, որ ասում են վարձով է բնակվում, պարտքեր ունի եւ այլն: Բայց միեւնույն է, որքան էլ ինձ հաճելի չլինի դա ասել, կատարվածը չի արդարացնում ոչ մեկին: Կաշառքն իրականում շատ-շատ-շատ վատ երեւույթ է, որի դեմ մենք պետք է պայքարենք: Հիմա այլ հարց է, որ Դուք հարցնում եք, թե սա պայքարի ձե՞ւ է, թե՞ չէ: Սա ձեւ է, ձեւերից մեկն է: Ցավալի է, բայց դատավոր բռնելը մեր երկրին պատիվ չի բերում, պատիվ չի բերում դատական իշխանության համակարգին եւ ոչ մեկին, որովհետեւ ոչ մեկը կամ ոչ մեկս (եթե ես էլ ինձ դասեմ նրանց թվին որպես նախկին դատավոր /Պարգեւ Օհանյան/) նրանից լավը չենք: Կարող է մի քիչ ավել կամ պակաս խղճով լինենք: Իհարկե կան, որ ուղղակի չարաշահում են, ամեն գործից փորձում են ինչ-որ օգուտ կորզել, դա իհարկե սարսափելի է, ընդ որում, հաշվի չեն նստում ոչ քանակի եւ ոչ մի հանգամանքի հետ, բայց կան իրականում մարդիկ, հատկապես այս երիտասարդների մեջ, որ խղճով են, զգույշ են, հեռու են: Չեմ կարծում, որ լրիվ մաքուր լինեն այդ ախտից, բայց տա Աստված սխալվեմ: Տա Աստված, որ լինեն դատավորներ, որ հեռու են, աշխատավարձն իրենց բավարարում է, եւ դատավորը գերադասում է պարզապես հանգիստ քնել»,- նշեց Պարգեւ Օհանյանը: Մեր դիտարկմանը, որ մեր երկրին պատիվ չի բերում ոչ միայն դատավոր բռնելը, այլեւ Եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության հրապարակվող վճիռները, որոնք ցցուն վկայությունն են հայաստանյան դատական համակարգի կոռումպացվածության, կաշկանդվածության, Պարգեւ Օհանյանը միանշանակ պնդում է՝ օրենքի գերակայություն՝ դիկտատուրա պետք է ապահովվի: «Եվրոպական դատարանների վճիռները եւ այս գործընթացները համարում եմ բնական, ինչ-որ տեղ նաեւ օգտակար, թեեւ այո, բնավ պատիվ չի բերում: Նախկին վարչապետը խոսեց այդ մասին, հետո չգիտեմ շարունակությունը, անսովոր եւ ցավոտ բան կլինի, բայց գուցե դա էլ է պետք, որ այդ դատավորներն իրենք վերադարձնեն այդ գումարները, այսինքն պետությունը դատավորից գանձի, եթե գտնում է, որ դատավորն ակնհայտ, կոպիտ սխալ է գործել: Բայց հասկանալի է, չէ՞, որ կան նաեւ քաղաքական գործընթացներ, եւ ցավոք դրա դեմ պետք է պայքարել, որի հետեւանքները մենք դեռ տեսնում ենք եւ շոշափում ենք, այդ թվում Հյուսիսային պողոտայի հետ կապված գործը եւ այլն…»: Դատավոր Իշխան Բարսեղյանի հետ կապված միջադեպը կարծես դասվեց այն դեպքերի շարքին, որը հավատ չներշնչեց հասարակությանը, թե այդպիսով փորձ է արվում կոռուպցիայից մաքրել դատական համակարգը, կամ որ բարեփոխումների սկիզբն է դրվել երկրում: Ճիշտ հակառակը, գերակշռող են կարծիքները, որ հերթական շոուն են ցուցադրում իշխանությունները, ինչպես նոր կառավարության գործողությունները, ծրագիրը, քայլերը եւ այլն: Այսինքն, սա ընկալվեց քաղաքացուն մատուցվող հերթական իմիտացիոն քայլ, իբրեւ թե իշխանությունները ցանկանում են երկրում իրավիճակ փոխել: Նախկին դատավորը սա կապում է իշխանությունների ձեռնարկած քայլերի նկատմամբ մարդկանց թերահավատությամբ: «Նրանց էլ կարելի է հասկանալ, որովհետեւ վարչապետներ են փոխվում, տարբեր ծրագրեր են մշակվում, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ է ստեղծվում, բայց թե ինչ է անում այդ խորհուրդը՝ պարզ չէ եւ տեսանելի չէ: Դրա համար էլ շատերը թերահավատ են: Հիմա բռնել են, բռնել են: Ցավալի է, բայց փաստ է եւ նորմալ է: Ոչ մի ինչ-որ հատուկ բան ես չեմ տեսնում: Վարչապետի հետ էլ չեմ կապում, որովհետեւ վարչապետի ամբողջ գործունեությունն ուղղված է զուտ տնտեսության ոլորտին: Սա քաղաքականությունից հեռու քայլ եմ համարում»: Միեւնույն ժամանակ նախկին դատավորը նշում է՝ իշխանությունները միամիտ չեն, գիտեն ամեն ինչ բոլորի մասին, ուստի յուրաքանչյուրին ցանկացած պահի կարող են ձերբակալել, որովհետեւ «յուրաքանչյուրն էլ կարող է գայթակղվել»: «Աստվածաշնչում էլ ասում են՝ ամեն մարդ էլ կարող է գայթակղվել, բայց վայ նրան, ում միջոցով կգա այդ գայթակղությունը: Հարցն այն է, որ հավանաբար չարաշահվում է: Ենթադրենք պաշտոնյային մեկ անգամ են զգուշացնում, երկրորդ անգամ են զգուշացնում, երրորդ անգամ, ակնարկով-բանով, արդարադատության խորհրդի նիստ եւ այլն, տեսնում են, որ չեն ուղղվում, ի վերջո բանը հասնում է դրան»,- նշեց Օհանյանը: Դիտարկմանը, որ համակարգում կան ավելի «խոշոր ձկներ», ովքեր գուցե չեն էլ զգուշացվում, որովհետեւ մշտապես իշխանությունների պատվերն են կատարում, շատ դեպքերում քաղաքական պատվերներ, ուստի հասկանալի է, որ պատվիրատուն պատվեր կատարողին զուսպ լինելու, չկաշառվելու, առավել եւս պատվեր չկատարելու ակնարկներ չի տա, Օհանյանն ասաց. «Ակնարկներ կամ ուղղակի խոսքեր բոլորին էլ ասվում են, բոլորին էլ վերաբերվում է, այլ հարց է՝ հիմա ով ինչ ռիսկի տակ է: Եթե ինչ-որ մեկն իրեն անպատժելի է համարում, որովհետեւ ինքն ինչ-որ պատվեր կատարող է եւ ամենաթողության մեջ է, Աստված իր հետ: Ես կարծում եմ՝ մի օր էլ նրա գլխին մութ ամպեր կկուտակվեն»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am