18 միջազգային կազմակերպություններ Ադրբեջանին կոչ են արել վերջ տալ մարդու իրավունքների խախտումներին

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել վերջ տալ քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող հալածանքներին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրական բարեփոխումներ ձեռնարկել: Այս մասին հայտնում է azadliq.info լրատվական կայքը: Կազմակերպություններն Ադրբեջանի կառավարությանը դիմել են հատուկ նամակով, որում ասվում է. «Մենք լուրջ մտահոգված ենք այն բանի համար, որ Ադրբեջանում հետապնդման են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր քննադատում են կառավարությանը: Բացի այդ, միջազգային կազմակերպությունների խորհուրդը պահանջել է Ադրբեջանի կառավարությունից չեղարկել օրենսդրական բոլոր սահմանափակումները, որոնք կաթվածահար են անում քաղաքացիական հասարակության գործունեությունը, սակայն ոչ մի դրական քայլ չի նկատվում այդ հարցում: Շատ հասարակական կազմակերպությունների առաջնորդներ կանգնած են իրական վտանգի և սպառնալիքի առջև, շատ ակտիվիստներ դեռևս ձերբակալված են կեղծ մեղադրանքներով»: Նամակում նշվում է նաև, որ կազմակերպությունների խորհրդի փորձագետները վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի կողմից հաստատված ազատականացմանը և ժողովրդավարացմանը միտված հրամանագրերը համարում են ոչ լուրջ և կոսմետիկ՝ գնահատելով, որ դրանք արված են միայն միջազգային դոնորներից դրամաշնորհներ ներգրավելու նպատակով:

 Նամակը ստորագրվել է Article 19, Bankwatch Network, Crude Accountability, Freedom Now, Helsinki İnsan Hüquqları Fondu, İnsan Hüquqları Evləri Fondu və Senzura İndeksi, Helsinki Niderland Komitəsi, Norveç Helsinki Komitəsi, PEN-Amerika, Beynəlxalq PEN-club, Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության և մի շարք այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am