Իշխանությունը հանձնո՞ւմ են ՀՅԴ-ին

Դաշնակցության պտույտները ՀՀԿ-ի շուրջ կարծես ավարտին են մոտենում, հայկական մամուլը առանց երկրմտելու տեղեկացնում է ՀՀԿ-ՀՅԴ սակարկումների մասին առ այն, որ քաղաքական որոշում է կայացրել անջատել Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը, ՏԿԱԻՆ-ը «հին», բայց անդավաճան ընկերներին շնորհելու համար: Այս երկու նախարարությունները միավորվեցին մոտ մեկ տարի առաջ՝ նաեւ ռեսուրսների խնայողության ու օպտիմալ կառավարման սկզբունքով: Թեպետ այն ավելի քաղաքական ենթատեքստ ուներ եւ Սերժ Սարգսյանը, գերնախարարություն ձեւավորելով, նպատակ էր հետապնդում «արտակարգ» ռեժիմով տարածքային վերահսկողություն սահմանել, որտեղ նույն ժամանակահատվածում ծաղկում էր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ընդդիմության միասնական շարժումը, մարզային գրասենյակներ էին բացվում, հեռահար պլաններ գծվում… Չէ՞ որ արածքային կառավարումը Հայաստանի իշխող համակարգի հիմնասյուներից է, համակարգի վերարտադրության եւ գործունեության առանցքային դետալներից մեկը, որի խափանումը հղի է ամբողջ համակարգի կոլապսով: Այս նախարարությունն իր ձեռքում է պահում մարզերն ու մարզպետերին, տնօրինում վարչական ահռելի ռեսուրսներ, որոնց գործարկումն է, որ ընտրություններին որոշիչ է դառնում իշխանության վերարտադրության հարցում: Ստացվում է, որ իշխանությունը սեփական ձեռքով կտրո՞ւմ է այն ճյուղը, որի վրա ինքը նստած է կամ ինքնակամ զիջում իշխանությունը ՀՅԴ-ին: Մյուս կողմից՝ այս պաշտոնի ռեալ թեկնածուի տեսակը կարծես տալիս է որոշ հարցերի պատասխաններ: Հավակնորդը ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանն է, նախկին գյուղնախարար, որը Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկներից» է, Հովիկ Աբրահամյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Ասել կուզի՝ համաձայնությունը կայացվել է մի անձի վերաբերյալ, որ ոչ այնքան ՀՅԴ-ական է, որքան իշխանությանը սերտաճած մեկը,որն աչքի է ընկնում տնտեսական իր հետաքրքրությամբ ու դրանով դարձել է իշխանության «խաղի կանոներով» առաջնորդվող անձ եւ ամենակարեւորը՝ կառավարելի: Լոքյանն ամենաձախողած նախարարներից մեկն է, որի նպատակը միայն հարազատների նախարարությունում աշխատանքի տեղավորելն էր, թե ինչպես է նա գլուխ հանելու ծանր պաշտոնում, դեռեւս հարց է: Նրա որդին՝ Սերգեյ Լոքյանը, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է, որն Օպերայի հարևանությամբ «Լուբրանո» կոչվող ռեստորանային մի համալիր է բացել, տնօրինում է ուրիշ բիզնեսներ եւս: Առհասարակ, դաշնակցական ընկերներն այս հարցում չեն զիջում ՀՀԿ-ականներին: ՀՅԴ հայաստանյան ղեկավարների բիզնեսների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել: Կրթության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի ու նրա եղբոր հյուրանոցային համալիրի ու խաղատների մասին բոլորը գիտեն: Հայտնի են նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի տնտեսական հետաքրքրությունները: Ընդ որում, նա տասնյակ հեկտարներով մշակովի հողեր ունի ոչ միայն ազատագրված տարածքներում, այլ նաեւ Հայաստանում: Ա.Աղաբեկյանը ըստ լուրերի՝ ֆերմա ունի եւ թանկարժեք էկզոտիկ թռչուններ է բուծում: Մտածել, որ իշխանության հետ հազար թելերով կապվածությունը դաշնակցականներին ռիսկի չի տանի, դաշնակցության դեպքում գուցե արդարացված է, չնայած հայտնի թեզին՝ ով ռիսկի չի դիմում, նա զրկվում է մեծ բաներից, բայց դաշնակցության վերջին տարիներիքաղաքական հետքը ցույց է տալիս, որ նրանք բավարարվում են նրանով, ինչ իշխանությունն է տալիս: Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am