Պայթյուն Քաբուլում.5 մարդ է վիրավորվել
ТАСС-ը հայտնում է,որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետևանքով 2 զինծառայող է վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան: Ռումբը տեղադրված է եղել Աֆղանստանի ԶՈՒ-ին պատկանող ավտոմեքենայում: Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով նաև 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Երկրում գործող ծայրահեղական ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
