Քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
РИА Новости-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը հայտնում է,որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու իրանա-եվրոպական հարաբերությունները: Դրանից մեկ օր առաջ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտնել էր, որ Մոգերինին Թեհրան այցի ժամանակ կարող է հանդիպել նախագահ Հասան Ռուհանիի հետ։
