Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին հոկտեմբերի 26-ին Արցախի պաշտպանական դիրքերում հակառակորդի կողմից սպանված 20-ամյա Գուրգեն Այվազյանին։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերոս զինվորին վերջին հրաժեշտը տալու համար ժամանել էին մեծ թվով քաղաքացիներ ոչ միայն մարզից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Հրաժեշտի արարողությունը կատարվեց զինվորական կարգով։ Գյուղի ավագ սերնդի ներկայացուցիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Այս խելակորույս աշխարհում Գուրգենի նման տղաներն են մեզ պետք, բայց, ցավոք, չհայտարարված պատերազմն իր սև գործն անում է։ Արյան ծարավի կարոտ ազերի ճիվաղները չգիտեն խաղաղության գինը։ Նրանց երակներում հոսում է միայն պատերազմ, մահ և նմանատիպ բաներ։ Ճիշտ է, ցավում ենք Գուրգենի համար, բայց մի քիչ էլ սփոփվում ենք, որ նա իր կյանքը տվեց մեր խաղաղության համար։ Գուրգենի նման հերոսներին չպետք է մոռանանք։ Իսկ եթե մոռանանք նմաններին, ապա մենք ապագա չենք ունենա»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 20-ամյա Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը