Վստահեցնում են, որ բուն տպարանի շենքը չի պայթեցվել, այնինչ պահպանված շենքերն էլ վտանգի տակ են

Հոկտեմբերի 27-ին քանդվեց Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը: Շինությունը քանդվեց պայթեցման եղանակով: Նշենք, որ շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: Ու թեեւ այն ներառված չէր ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այնուամենայնիվ, պատմական կառույց էր, որը կազմում էր երեւանյան կոլորիտի մի մասը: Ավելին` ըստ որոշ տեղեկությունների` այդ տպարանում ժամանակին աշխատել է աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկին: Հավելենք, որ շենքի պայթեցման շուրջ հայ հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, իսկ ահա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր. «Եթե արժեքավոր լիներ, անշուշտ մենք այն կներառեինք պատմամշակութային արժեքների ցանկում»,-ասաց նա: Շենքի սեփականատեր Գենիկ Կարապետյանն էլ, ով նախկինում «Մաքուր երկաթ» ՓԲԸ-ի տնօրենն էր, Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջին տպարանի շենքի տեղում կառուցվելու է 9 հարկանի հյուրանոց: Իսկ հարցին, թե ինչու է հին կառույցը քանդվել` առանց հանրային քննարկման, նա պատասխանել է. «Ես չեմ հասկանում՝ ո՞ւմ հետ պետք է քննարկեինք: Ճարտարապետների միությունում հոկտեմբերի մեկին լսումներ են եղել: Բոլորի հետ քննարկել ենք, համաձայնեցրել ենք»: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ. -Պարո՛ն Մինասյան, ի՞նչ լսումների մասին է խոսում սեփականատերը: Ի՞նչ է որոշվել այդ քննարկման ընթացքում: -Կարծեմ՝ ոչ Ճարտարապետների միությունում, բայց քննարկում, համենայն դեպս, եղել է: Քանդվել է միջնահատվածում գտնվող այն շենքը, որն արդեն ռեսուրս չէր պարունակում, ռեսուրսը կորցրած հատված էր, եւ, որքանով տեղյակ եմ, կառուցվել էր ավելի ուշ: Իսկ հարակից երկու շինությունները մնալու են եւ ներառվելու են նոր նախագծում` ինտեգրվելով նոր կառույցին: -Ի՞նչ է նշանակում` ռեսուրսը կորցրած: -Նշանակում է, որ շենքը կա՛մ պետք էր ամրացնել, կա՛մ ներգրավել նոր ծրագրի մեջ, որպեսզի տեղում նոր բան կառուցվեր: -Դուք է՞լ եք այն կարծիքին, որ պայթեցված շենքն այնքան էլ արժեքավոր չէր: -Չէ՛, տպարանի իսկական շենքը դա չի եղել, այլ Ալավերդյան փողոցին նայող հատվածը, որը պահպանվելու է իր ողջ խորությամբ: Մենք նպատակահարմար ենք գտել, որ հարակից երկու շինությունները պահպանվեն: Հավելենք միայն, որ հակառակ Մ. Մինասյանի` Գենիկ Կարապետյանը վստահեցրել էր, թե քանդված շենքի հարակից երկու շինությունները «պատմամշակութային ժառանգություն չեն համարվում»: Դժվար է ասել` որտեղից է սեփականատերն այդ եզրակացության հանգել, բայց բոլորովին բացառված չէ, որ նա մի օր կարող է զարթնել եւ որոշել, որ պահպանված երկու պատմական շենքերը եւս պետք է հողին հավասարեցվեն:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am