Պուտինն արգելել է վերսկսել Հալեպի ավիահարվածները
ՏԱՍՍ-ը հայտնում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի համաձայնել վերսկսել ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները սիրիական Հալեպ քաղաքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «Նախագահ Պուտինը աննպատակահարմար է համարում ներկա պահին Հալեպի ավիահարվածների վերսկսումը: Նախագահը հնարավոր է համարում հումանիտար դադարի շարունակումը՝ վիրավոր զինյալների դուրսբերումը , որոնք լքում են քաղաքը: Կարևոր է , որպեսզի մեր ամերիկացի գործընկերները նույնպես կատարեն իրենց պարտավորությունները՝ այսպես կոչված չափավոր ընդդիմության և ահաբեկչական խմբավորումների առանձնացման հարցով»,-ասել է Պեսկովը նշել է, որ հետագա գործողությունները կծավալվեն՝ կախված իրավիճակից: Կրեմլում պարզաբանել են, որ Պուտինի առաջնահերթ նպատակը վիրավորների դուրսբերումն է:
