Հրապարակը գրում է.Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությամբ սկսված մարզպետների փոփոխությունը, թվում էր, շարունակություն է ունենալու, սակայն առայժմ գործընթացին «ստոպ» է տրված։ Վարչապետը ձեռնամուխ է եղել ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների կրճատմանը: Իսկ այդ կառույցներում տեղավորված են պաշտոնյանների բարեկամ, հարազատ, ընկերները, որոնք ոչնչով չեն զբաղվում, բայց բարձր աշխատավարձ են ստանում: Դրանցից որոշ մասի պահպանության ծախսերն ավելի մեծ են, քան իրականացրած ծրագրերի վրա ծախսվող միջոցները։ Այժմ հանձնարարված է ստուգել բոլոր ՊՈԱԿ-ների ադյունավետությունը, եթե դրանց աշխատանքից պետությանը որեւէ օգուտ չկա, լուծարել եւ պարտականությունները փոխանցել այլ կառույցի: Այս «մաքրազարդումից» հետո մատների վրա հաշված ՊՈԱԿ-ներ կմնան: Դրանից հետո նոր Կարեն Կարապետյանը կզբաղվի մարզպետներով: Մեզ հասած տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին մտադիր են տեղափոխել Երեւան: Իսկ նրա փոխարեն նշանակվողի հարցում դեռ որոշակիություն չկա։ Մի տարբերակով քննարկվում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Լոռու նախկին ոստիկանապետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը, որը տարիներ շարունակ այս մարզում ընտրությունների իրականացնողներից մեկն է եղել՝ իշխանության կողմից։ Ինքն էլ լոռեցի է եւ մեծ սիրով կգնար հարազատ մարզ, նաեւ տեղավորվում է նախկին ոստիկանապետների՝ մարզպետներ նշանակելու կոնցեպցիայի շրջանակներում, բայց հարցը դեռ վերջնական որոշված չէ։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը