Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հրավիրված կլինի մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուր։
Պատվիրակների ընտրությունը դեռ չի ավարտվել, նաև հստակ որոշված չէ, թե ովքեր են լինելու հյուրերը։ «Հրավիրել ենք Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիային» և ԵԺԿ-ին։ Կհրավիրենք նաև մեզ հետ համագործակցող և մեր համակիր տեղական կուսակցություններին»,- «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ չմանրամասնելով, թե խոսքը որ կուսակցություններին է վերաբերում։ Նա հաստատել է, որ կհրավիրվի ՀՅԴ-ն։
Իսկ թե «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կամ նրանց ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը կհրավիրվեն, Թադևոսյանը դժվարացել է պատասխանել։ «Կորոշենք, դեռ որոշված չէ, այդ հարցերը չենք քննարկել։ Մեկ շաբաթից պարզ կլինեն մանրամասները»,- եզրափակել է նա։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը