«Առաջին տպարանի» շենքի պայթեցման թեման ամենաքննարկվողներից մեկն է։ Ոմանք արդարացնում են քայլը, ոմանք էլ համարում, որ այդպիսով հողին հավասարեցվեց Հին Երևանի հերթական մասնիկը։ Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը երկրորդ տեսակետի կողմնակիցներից է։
«Երևանի կերպարի աղավաղումը մեր բոլորի վիշտն ու ցավն է դարձել։ Ես ծնվել ու մեծացել եմ այդ թաղամասում։ Երբ երեխա էինք, տպարանի մոտով մի ուրիշ տեսակ ակնածանքով էինք անցնում, որովհետև այն մեզ համար գիտությունների ակադեմիայի նման նշանակություն ուներ։ Ախր նման շենքերը Երևանի բնակիչների համար կերպարներ են, որ չի կարելի փոշիացնել։ Էդքան էլիտար շենքեր որ կառուցել են ու մեջներն էլ մարդ չկա, ի՞նչ են շահել։ Կամ որ մի հյուրանոց էլ ավելի սարքեցին, դրանով ո՞ւմ են զարմացնելու. պետք է վերջ դնել այս ամենին»,- «Առավոտի» հետ զրույցում նեղսրտել է արվեստագետը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը